A
A
«Սա Պուտինի քաղաքական և տնտեսական ցանկությունների Ռուսաստանն է» (տեսանյութ)
ԿԲ նախկին նախագահ , տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համար միասնական տնտեսական արժույթին անցնելու գաղափարը ընդունելի կլիներ միայն այն դեպքում, եթե Հայաստանը ինտեգրված լիներ տնտեսապես մեծ և ամուր կառույցի։ «Իսկ քանի դեռ սա միայն մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի քաղաքական և տնտեսական ցանկությունների վրա հիմնված Ռուսաստան է, ապա այդ կառույցից տնտեսական օգուտներ քաղելու ակնկալիքներն անհիմն են »,-շեշտում է նա։ Ըստ Բագրատ Ասատրյանի՝ միասնական արժույթից հրաժարվելու տարբերակ Հայաստանը չունի։ «Կային տնտեսական մշակված փաստաթղթեր, որ այո՛ ֆինանսական ինտեգրացիան և միասնական փողի խնդիրը դրվում էր միայն 15-20 տարիների ընթացքում, բայց առաջ ընկավ Պուտինը իր հայտարարությամբ»,-ասում է նա։ Մանրամասները դիտեք տեսանյութում։