Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի աղջնակը հայտնաբերվել է Սիսիանում

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 20.40-ին, աղջիկը հայտնաբերվել է Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում և ներկայացվել Սիսիանի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան Գյումրի տեղափոխելու ուղղությամբ: