Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

Հասարակություն
03275b669363bdd614c8a24d27f48efa

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վերացրել են Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: