A
A
Սահմանին հարաբերական անդորր է. Առավոտ
«Հարաբերական անդորր է: Համեմատած նախորդ օրերի հետ հանգիստ է: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերսհսկում են իրավիճակը: Նրանք իրենց վերահսկողության տակ գտնվող շփման գծի երկայնքով պահպանում են կայունություն»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է, պատասխանեց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Մեր հարցին՝ այսօր նոր միջադեպ եղե՞լ է, նա պատասխանեց. «Ինչի պիտի լինի՞»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ