A
A
«B8» գրառմամբ 3 դեղահաբ՝ շաքարավազի պարկից
Մարտի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սննդի պահեստից ճաշարան տեղափոխվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սնունդը: Արդյունքում, շաքարավազի պարկից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված, 1,2 գրամ ընդանուր կշռով «B8» գրառմամբ 3 դեղահաբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արթիկի բաժին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին