Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին

Կարևոր լուրեր Հասարակություն
mes

Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 61 հասցեում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է և սլաքը ինքնաբերաբար մոտեցել և հարվածել է թիվ 70 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատին. տուժածներ չկան: ՏԿԱԻՆ