A
A
Հացի մեջ հայտնաբերվել է «B 8» գրառմամբ հաբ
Մարտի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Վ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի բերած հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: