Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռախոսը գողացել է կողքին նստած ուղևորը

Հասարակություն
e47a3b404406882838a70c1298016e36

Մարտի 7-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած կինը հայտնել է, որ գտնվում է Վանաձոր քաղաքում` Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու մեջ, որտեղ հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը պայուսակում չէ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հեռախոսը կնոջ պայուսակից ժամը 11.00-ի սահմաններում գողացել է նրա կողքին նստած ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1995 թ. ծնված Ջոտո Ս.-ն: Վերջինս բերվել է բաժին և ներկայացրել հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն