Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոց է տեղափոխվել 995 քաղաքացի

Հասարակություն
shtap

Փետրվարի 27-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 49044 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4481 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 995 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 27- ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա` 199 տղա և 205 աղջիկ:   Երեւանի քաղաքապետարան