Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաթղթեր կեղծած կինը ժամանել է ՀՀ և ներկայացել ոստիկանություն

Հասարակություն
ffcd315d9badefc6daa07248ba9a1011

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Նաիրա Ք.-ն, որը 2013 թ. մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին և 2-րդ մասերի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանություն