Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց». նա սուր ցավեր ունի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm13947002345911

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը, իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում էր, եւ հասան նրան, որ տեղափոխվեց։ Հակոբ Հակոբյանը բողոքում է ճնշման բարձրացումից եւ ինչ-որ ցավերից։ Կարեն Սարդարյանը հույս ունի, որ այնտեղ բժիշկները կպարզեն պատճառները։ Իսկ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ փոխանցեց, որ Հակոբ Հակոբյանը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել, այդ իսկ պատճառով տեղափոխվել է, սակայն ախտահարում չի նկատվել եւ վիրաբուժական կարիք չկա։ Կմնա՞ արդյոք Հակոբ Հակոբյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, դեռ պարզ չէ։ Նախկին պատգամավորը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրության համար։