Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջևանում, Տավուշում, Նոյեմբերյանում և Բերձորում տեղում է ձյուն

Կարևոր լուրեր Հասարակություն
5045e05a32e7f23b82fa222e06223bf7

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Իջևանում, Տավուշում, Նոյեմբերյանում և Բերձորում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն