A
A
Բորիս Նեմցովի սպանության գործով 2 հոգի ձերբակալվել է
Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը այսօր հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ։ Նրանք են՝ Անզոր Գուբաշեւը եւ Զաուր Դադաեւը։ Ըստ լրատվամիջոցների՝ կասկածյալները Հյուսիսային Կովկասի բնակիչներ են։ Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Բորիս Նեմցովի փաստաբան Վադիմ Պորոխովը հայտարարել է, որ իրավապահ մարմինները դեռ իրենց չեն տեղեկացրել գործով ձերբակալվածների մասին։ Հիշեցնենք, Նեմցովն սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան՝ Կրեմլի մոտակայքում։