Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակին դիմել բժշկի. քաղցկեղից խուսափելու միակ ձեւը (տեսանյութ)

Հասարակություն
3e7b71819c262ac7ddbdc51756767a95

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ը կանանց տոների առթիվ մեկ ամիս բոլոր դիմողներին կսպասարկի 30 տոկոս զեղչով: Ակցիան գործում է ռադիոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական և ատամնաբուժական ծառայությունների համար։ «Վերջին շրջանում դիմելիությունը կենտրոն ավելացել է։ Կամաց-կամաց ձևավորվում է բժշկի դիմելու կուլտուրան»,-շեշտել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Թեև կենտրոնի ծառայություններն ավելացել են, բայց այնտեղ հիմնականում դիմում են մամոգրաֆիկ հետազոտության համար։ Ի դեպ, տարվա ընթացքում մեկ անգամից ավելի այդ հետազոտությունն անցնել հակացուցված է։ «Քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է ժամանակին դիմել, ստուգվել: Մեծ մասամբ կրծքագեղձի խնդիրներով են դիմում»,-ասել է տիկին Հակոբյանը: Նա շեշտել է, որ եթե նախկինում մեծամասամբ 50-60 տարեկան հասակի կանանց մոտ էր հայտնաբերվում քաղցկեղ, ապա այժմ հիվանդությունը երիտասարդացել է։ Դեպքեր են ունենում, երբ 20-ամյա աղջիկների մոտ է այդ խնդիրը լինում։ Կենտրոնի հետ վերջերս սկսել է համագործակցել 2009 թվականից գործող «Էկոսենս» լաբորատորիան, որը տեղակայված է նույն շենքում։ «Արյունաբանական բոլոր անալիզներն այցելուները կարող են հանձնել տեղում՝ մեզ մոտ»,-հայտնել է «Էկոսենս» լաբորատորիայի տնօրեն Ինեսա Նազարյանը։ Մասնագետներն առիթը բաց չեն թողել ևս մեկ անգամ կանանց կոչ անելու՝ ժամանակին դիմել բժշկի և ստուգվել՝ հնարավոր հիվանդությունների բարդացումից խուսափելու համար։