Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիների վարորդները կտուգանվեն 20 օրից (տեսանյութ)

Հասարակություն
taxsi

Լիցենզավորման կարգ չունեցող վարորդները կտուգանվեն 20 օրից: Այսօր Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ հանդիպումից հետո տեղեկացրեց   «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքերով՝ կարգը կիրառելը առավելություն կտա, քանի որ դաշտը կմաքրվի: «Բոլոր նրանք, ովքեր աշխատանքի գնալուց առաջ կամ հետո մի երկու ժամ տաքսի էին վարում՝ կհրաժարվեն աշխատել: 30 տոկոսը դուրս է մնալու դաշտից եւ 70 տոկոսի աշխատավարձը կբարձրանա»,- տեղեկացրեց նա: Գեւորգ Դոստուրյանի համար անհասկանալի է տաքսու վարորդների այն դժգոհությունը, եթե քիչ գումար են աշխատում եւ չեն կարող լրացուցիչ գումար մուծել.   «Եթե բողոքում են, թող աշխատեն տաքսի ծառայություններում» : Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը խոստանում է օգնել այդ վարորդներին, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել տաքսի ծառայությունում: Նրա խոսքերով՝ այս օրենքը տաքսի ծառայությունների թիկունքից էր հարված, եւ վճարումների տեսակետից անհավասար պայմաններ են ստեղծվում: Բացի ամսեկան 12000 դրամ մուծելուց, վարորդը նոր հաշվիչներ պետք է ձեռք բերի, որի արժեքը սկսվում է 50.000 դրամից: «Պետությունը խոստանում է օգնել, որպեսզի միանվագ չվճարեն, այլ մասերով»,- նշեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ վարորդը չպետք է տուժի: Պարոն Պողոսյանը նշում է, որ տաքսու վարորդներն անտեսված խավ են, սակայն ամենօրյա բուժզննումը պետք է դառնա պարտադիր: Նրա խոսքերով՝ անհատ տաքսու վարորդների ծառայություններից օգտվելիս չի ապահովվում ուղեւորի անվտանգությունը: