Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանն ընթերցեց Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մոր նամակը (տեսանյութ)

Քաղաքականություն
d037ca30da6b987816aca8fb61fa108a

Ազատության հրապարակում ՀԱԿ հրավիրած հանրահավաքի մեկնարկին ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հանդես եկավ բացման խոսքով: Նա նշեց, որ յոթ տարի առաջ այս օրը խաղաղ ցուցարարների վրա իշխանությունները հարձակվեցին, եւ երկու օր ՀՀ-ում ջարդ էր գնում. «Ձերբակալվեցին հարյուրավորներ, ունեցանք ու տասը զոհ: Մարտի մեկը դարձավ Սերժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը: Մեր երկիրը ետ ընկավ այդ գործողությունների արդյունքում, դարձավ գողերի ու բանդաների իշխանության երիկիր: Յոթ տարի հավաքվում ենք ու իշխանություններից արդարադատություն ենք պահանջում»: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ Արամ Մանուկյանը ընթերցեց տասը զոհերի անունները եւ ընթերցեց զոհված Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի նամակը: Նա հիմա գտնվում է Բելգիայում: Նամակը՝ ստորեւ <Սիրելի ժողովուրդ, Այսօր մարտի մեկն է՝ գարնան առաջին օրը, որն այդպես էլ չեկավ՝ հավերժ մնալով զոհերի հիշատակի օր: Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով 7 տարի է վայելում է մեր երեխաների արյան գնով զավթած աթոռը: Եվ ես այլևս սպանության բացահայտում չեմ պահանջում, որովհետև չկա որևէ մեկը, ում համար սպանությունները բացահայտված չլինեն: Մեզ միայն մնում է մարդասպաններին կանգնեցնել արդարադատության առաջ, որը կլինի միայն իշխանափոխությունից հետո: Եվ քանի որ այս օրը հանրահավաքի օր լինելուց բացի, զոհերի հիշատակման և ոգեկոչման օր է, ուզում եմ նախևառաջ, որպես զոհված Տիգրան Խաչատրյանի մայր, շնորհակալություն հայտնել ներկա գտնվողներին: Ասեմ, որ դուք ձեր ներկայությամբ մեզ միշտ ուժ եք տվել՝ յոթ տարի մեր կողքին գտնվելով, շատ զրկանքներ եք կրել, բայց ստիպել եք մեզ հավատալ, որ զուր չի թափվել մեր երեխաների արյունը և հատուցման պահը գալու է շուտով: Սիրելի ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից, և եթե կան որոշակի տարաձայնություններ, ապա վեր կանգնեք դրանցից: Ճիշտ դատելով՝ ճանաչեք իշխանափոխության իրական պահանջ ներկայացնող ընդդիմությանը և հետևեք նրանց: Ուզում եմ նաև նշել, որ այս յոթ տարիների ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես եղել է մեր կողքին և աջակցել մեզ, ես տեղեկացա, որ այսօրվա հանրահավաքին միացել են նաև ազատամարտիկները, շատ կցանկանայի, որպեսզի ՀՀ-ում բոլոր գիտակից քաղաքացիներն ու ուժերը համախմբվեն և ի վերջո երկիրն ազատագրեն այս հանցագործ իշխանություններից, հակառակ պարագայում մեր երկիրը ապագա չի ունենա, և չի բացառվում նոր մարտի 1-երի կրկնություն>: