A
A
Հրդեհ «Գենացվալե» պանդոկում
Փետրվարի 27-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին: Խոհանոցում այրվել է սեղան (2 քմ) և տանիքին ամրացված փրփրապլաստը՝ (3 քմ):