A
A
Արմեն Աշոտյանի հանձնարարականը
Այսօր դիմել եմ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար: ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրենները արդեն ստացել են նման հանձնարարական: