Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարը ներողություն է խնդրում կանանցից

Տնտեսություն
unnamed216

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից։ Հիշեցնենք, այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սերգո Կարապետյանի համեմատությունից. Նա կնոջը համեմատել է կարտոֆիլի հետ։ «Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը: Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ», - նշել է ՀՀ գյուղնախարարը։