Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով պետք է զբաղվի Գագիկ Ծառուկյանը՝ ըստ Գալուստ Սահակյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Gagik-Carukyan-Galust-Sahakyan

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` Գագիկ Ծառուկյա՞նն է լավ քաղաքական գործիչ, թե՞ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասաց. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական այն առումով, որ մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր, իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց Հայաստանի տնտեսական գործընթացներին»: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞վ պետք է զբաղվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` ԱԺ նախագահը պատասխանեց, թե դեմ չէ, որ Ծառուկյանը զբաղվի թե քաղաքականությամբ, թե բիզնեսով, սակայն պետք է տարանջատի և որոշի, թե ինչո՞վ է զբաղվելու. «Իմ կարծիքով Հայաստանի համար ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը, քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ»: «Այլ բան է ունենալ բիզնես, այլ բան է զբաղվել բիզնեսով»,- նաեւ ասաց Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արած այն հայտարարությունը, որ ինքը բիզնես չունի: Ըստ Գալուստ Սահակյանի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «մինչև ուշ գիշեր» զբաղվում է երկրի գործով, բիզնեսով չի զբաղվում: Լրագրողներից մեկը հարցրեց` ԱԺ նախագահը նույնը կարո՞ղ է ասել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մասին, ով հայտնի է իբրեւ «բիզնես լեդի», Գալուստ Սահակյանն ասաց, թե վերջինս պարզապես չի կարող զբաղվել բիզնեսով: