A
A
17 օր շարունակ հանրահավաքներ կլինե՞ն
Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ից մինչեւ 17-ը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայք-էջից։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ այդ օրերին հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: