Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Րաֆֆի Հովհաննիսյանը խորթ եղբոր կարգավիճակ ունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
0e7bd7a0c87d9f909c762fbdaec6fc8a

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախանշած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը դեռ չսկսված տապալվեց: Նրա կարծիքով՝ տապալման մեղավորը միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր . «Որքան մեղավոր է Գագիկը, այնքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆիի մեղավորությունը քիչ է, նա ընդհանրապես խորթ եղբոր կարգավիճակ ունի: Ընդդիմությունը պետք է արագ գործեր և ոչ թե հանրահավաք նշանակեր մի շաբաթ հետո, որի ընթացքում իշխանությունները ավելի արագ գործեցին»: Պարոն Մակեյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան ապագայում, բայց համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին նամակով շարժման տապալման ամբողջ պատասխանատվությունը թողեց Գագիկ Ծառուկյանի վրա: