Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհներ ձյունապատ են

Կարևոր լուրեր Հասարակություն
ce5322df8340d6f2f1ed7914caa6d896

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի որոշ ավտոճանապարհներ տեղ-տեղ ձյունապատ են, իսկ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: