ԵՄ-ի հետ հարաբերություններում ՀՀ-ն պետք է դառնա նախաձեռնող. Քոքոբելյան (տեսանյութ)
Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը արդիական է նաեւ այսօր։ Համոզված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։ «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկման ժամանակ նա դրական համարեց եվրոպական կողմի գիտակցումը`Արեւելյան գործընկերության տարբեր երկրների նկատմամբ տարբեր մոտեցումներ ունենալը։ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարի զարգացման առումով Թեւան Պողոսյանը երկու կողմերից էլ քաղաքական ձգձգման խնդիր է տեսնում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լուրջ չի վերաբերվում Եվրասիական տնտեսական համակարգում եվրոպական համակարգ ստեղծելու հեռանկարին, քանզի ինտեգրվելով մի համակարգի, որը թաթախված է կոռուպցիայի մեջ, հնարավոր չէ դրանից զերծ մնալ։ Պարոն Քոքոբելյանը համոզված է. ԵՄ-ի հետ հարաբերություններում ՀՀ-ն պետք է դառնա նախաձեռնող. «Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ եթե ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում Հայաստանը անվտանգության խնդիր կունենար։ Ուկրաինայում, ինչ-որ կատարվում է, դա ուկրաինացի ժողովրդի պայքարն է»։ Հայաստանը չէր կարող դառնալ այդ հարթակը։