Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ մեկն ասե՞լ է, որ այլեւս չենք գնում արտահերթ ընտրությունների». ԲՀԿ խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
7f5c618e46b49eb1a3c135154ee9b000

ԲՀԿ-ն շարունակելու է պայքարը, բայց ոչ արյան գնով. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը. «Որեւէ մեկն ասե՞լ է, որ այլեւս չենք գնում արտահերթ ընտրությունների»: Լրագրողների դիտարկմանը, թե հանրահավաքները չեղյալ են հայտարարվել, դա չի՞ նշանակում, թե ԲՀԿ-ն նահանջում է, Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Ինչ հայտարարվել է, հայերեն շարադրված է: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ՀՀ-ում մեկ օրվա մեջ վերացավ արտագաղթը, տնտեսական զարգացման տեմպերի դրական դինամիկա կա, որ մարդկանց որակը փոխվեց՝ սխալվում են, ոչինչ չի փոխվել: Որեւէ մեկը դրանում թող չվարանի, չկասկածի: Չգնալ արյուն թափելու ճանապարհով՝ չի նշանակում դադարեցնել պայքարը: Կան մարդիկ, ովքեր կփորձեն շուռ տալ իրավիճակը, բայց դա այդպես չէ»: