A
A
ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու մասին վերջնական որոշում դեռ չունի
ՀԱԿ-ը դեռ չի որոշել՝ արդյոք փետրվարի 20-ին հանրահավաք կանցկացնի՞ առանց ԲՀԿ-ի, թե ոչ: Այս մասին «Ա1+» -ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գևորգյանը: «Մենք դեռ որոշում չենք կայացրել: Ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց նա: Հիշեցնենք, քիչ առաջ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարեց, որ հանրահավաք չի անցկացնի, իսկ «Ժառանգությունը» հաստատեց, որ կանցկացնի։