Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանին խանգարում է Սերժ Սարգսյանը. Գալա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5031b8925682540a28a341638d7fafe6

Հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումերի, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի, ԲՀԿ-ի դեմ իրականացվող գործողությունների մասին «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այն, ինչ իր ելույթում թույլ է տվել Սերժ Սարգսյանը, դուրս է քաղաքական տրամաբանությունից եւ բռնապետական կառավարման հերթական դրսեւորումն է: «Որովհետեւ կապ չունի, թե ով է այդ ելույթի օբյեկտը, ում է այն ուղղված, բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր բռնազավթած լիազորությունների չարաշահում է թույլ տալիս, եւ ըստ էության փորձում է Հայաստանում եւս մեկ ուժային գործողությամբ վերահաստատել իր իշխանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վերջինս, խոսելով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հայտարարության մասին, թե Գագիկ Ծառուկյանը խանգարում է Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին եւ այլոց, ասել է, որ իրեն խանգարում է Սերժ Սարգսյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում