Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ հարցում բանակցությունների եւս մեկ հնարավորություն կլինի». Ջեյմս Ուորլիք (տեսանյութ)

Քաղաքականություն
uorlik

Տարածաշրջան այցի շրջանակում Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին փոքրիկ մեկնաբանություն են տվել։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, թե սովորական բանակցություններ են ընթանում, իսկ հարցին, թե միջնորդները նոր առաջարկություններ ունե՞ն կողմերին, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. «Բանակցությունների եւս մեկ հնարավորություն կլինի, իսկ այսօրվա համար ոչինչ»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին այցելել էին Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Տարածաշրջան այցի շրջանակում նրանք կլինեն նաեւ ԼՂՀ-ում եւ կհանդիպեն այնտեղի ղեկավարության հետ: