Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը կբացառվե՞ն

Հասարակություն
0108f8fb70989b84d5ab88e11a96c842

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ՃՈ հետ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 89 արձանագրություն, որից 83-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել համատեղ ստուգայցերն ու խստորեն հետևել ինչպես այդ խախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, այնպես էլ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը բացառելուն: Հանձնարարվել է բացառել հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը։ «Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված էլ զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում նախորդ շաբաթ ստացվել է 221 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից լուծում տրվել կամ պատասխանվել է 184-ին, մնացածը կատարման ընթացքում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած Երևան համայնքում գործող պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների կատարման պահանջները: