Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական խաղ. Մի ուժի հետևում Սերժ Սարգսյանն է, մյուսում՝ Ռոբերտ Քոչարյանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sos-melkumyan

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի բացառում, որ ՀՀԿ – ԲՀԿ ներկա լարված հարաբերությունները քաղաքական խաղ են. «Հնարավոր է, որ ուզում են քաղաքական դաշտը բաժանեն երկու խոշոր քաղաքական կուսակցությունների մեջ: Ես չեմ հավատում նրանց, քանի որ մի ուժի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, իսկ մյուսինը՝ Ռոբերտ Քոչարյանը»: Պարոն Գիմիշյանը թեև կողմ է իշխանափոխությանը, բայց հիմք չունի վստահելու ԲՀԿ-ին. «Մեր երկրում քաղաքական հարցերը հիմնականում լուծվում են կուլիսներում: Ներկայիս ԱԺ կազմը նույնպես կուլիսային որոշումների արդյունք է, այսօր չկա մի պատգամավոր ում մանդատը չի համաձայնեցվել Սերժ Սարգսյանի հետ»,-համոզված է նա: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կիսում Սոս Գիմիշյանի դիտարկումները: Նրա համոզմամբ՝ ԲՀԿ-ն միշտ էլ ժողովրդի կողքին է կանգնած եղել: Ինչ վերաբերում է ԲՀԿ – Ռոբերտ Քոչարյան կապին՝ նա նկատեց. «Ռոբերտ Քոչարյանի տարիները աչքի են ընկել տնտեսական կյանքի զարգացման մակարդակով և էապես տարբերվել են ներկա իրավիճակից: Ռոբերտ Քոչարյանը մշտապես իր մտահոգություններն է արտահայտում երկրում տեղի ունեցող դեպքերին, և չեմ բացառում, որ այս դեպքում էլ նա հանդես գա հայտարարությամբ»: