Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը հանդիպել են Անդրեյ Սարոկինին
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայցուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը , քննարկվել են ռազմաքաղաքական , տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր: ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջւին օրերում երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելությունը: Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին: ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ –ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը: ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան