A
A
Բռնության ենթարկված ակտիվիստը դեռ կխոսի ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունից
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ է. նա արդեն պալատում է։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, Արտակն արդեն քայլում է, սակայն քիթը դեռ վիրակապված է։ Հիշեցնենք,որ փետրվարի 7-ին, մի խումբ դիմակավոր անձինք, ինքնաձիգով զինված, Երեւան քաղաքի կենտրոնից առեւանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին եւ ծեծի ենթարկել։ Նա թոքերի սալջարդ էր ստացել, եւ թոքերը դրենաժավորել էին։ Հարուցված քրեական գործից դեռ նորություն չկա։ Արտյոմ Խաչատրյանը ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության հետ կապված որեւէ բան չասաց՝ նշելով, որ այդ հարցին Արտակը կպատասխանի, սակայն նրա մոտ դեռ հեռախոս չկա։