Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում ուսումնասիրվում են բոլոր պատգամավորների բացակայությունները

Քաղաքականություն
c6ea5536a618c6c292eda4364ce01f14

Այսօր Ազգային ժողովում, բացի հանրապետական պատգամավորներից, մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկային։ Միայն անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լսելով մեր հարցը Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին, ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել այն։ Իսկ հանրապետական պատգամավորները, մասնավորապես՝ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայություններից, նշեց, որ այս պահին իրենք ուսումնասիրում են եւ կառաջնորդվեն ԱԺ կանոնակարգ օրենքով։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հնարավոր չեղավ զրուցել, նրա փոխարեն պարզաբանում տվեց տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ԱԺ նախագահի հանձնարարությամբ այս պահին ուսումնասիրվում են բոլոր պատգամավորների բացակայությունները, եւ այդ մասին տեղեկությունները շատ շուտով կհրապարակվեն։ Հարցին, թե ինչու պրն Սահակյանը որոշեց հենց հիմա դրանով զբաղվել, Արսեն Բաբայանը նշեց, որ ազգային ժողովի նախագահն իր քայլերում ինքնուրույն է, իսկ մնացած հարցերի պատասխանները կլինեն ուսումնասիրության հրապարակման հետ մեկտեղ։