A
A
ԲՀԿ գրասենյակ են ժամանել Լ. Տեր-Պետրոսյանը, Լ. Զուրաբյանը եւ Ա. Մանուկյանը
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քիչ առաջ ժամանեցին ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։ Այս մասին հայտնում է մեր թղթակիցը՝ գրասենյակի մոտից։ «Ժառանգություն»-ից դեռեւս ոչ ոք չի ժամանել։ Հիշեցնենք, այստեղ նախատեսված է եռյակի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հանդիպումը։