Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը պիկետ՝ դատախազության մոտ

Քաղաքականություն
29fa97207636ff6c4ad64dbc01c8e61c

Վաղը՝  փետրվարի 12-ին, ՀՀ դատախազության մոտ տեղի կունենա պիկետ։ Այս մասին իմանում ենք «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության էջից։ Հաշվի առնելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին, Հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության վրա՝ ռուսական կողմին դիմելու է պահանջով, որպեսզի ոճրագործության մեղադրյալը փոխանցվի ՀՀ իրավապահներին, ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝ -գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, -տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին, -տալ երաշխիքներ, որ մեղավոր/ները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։ Կոչ ենք անում՝ -առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով, -առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, և ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ։ Մեր պահանջն արդար է։