Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի հակամարտությունը համաշխարհային պատերազմի սկի՞զբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ukrain2

Ռուս -ուկրաինական հակամարտությունը եթե խաղաղ տարբերակով չկարգավորվի, այն կարող է համաշխարհային կոնֆլիկտի վերածվել։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի բացառում, որ եթե գնա անկառավարելի պրոցես, եւ եթե ուկրաինական թատերաբեմը դառնա մեծ ճակատ, կարող է ամեն ինչ տանել դրան։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծում է, որ հանուն խաղաղության Ուկրաինան ստիպված է ընդունել խաղի որոշակի կանոններ. «Ես էլի եմ ասել, որ Ուկրաինան լավ կանի, շատ շտապ ընդունի ֆեդերալացման ծրագիրը, բայց վրացին ու ուկրաինացին մի խելքի են, չեն գնա այդ քայլին ու տանուլ կտան ամեն ինչ»։ Հակամարտության խաղաղ կարգավորման բանալին գտնելու համար մի քանի օր առաջ հանդիպեցին ՌԴ նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը։ Հանդիպումը տեւեց 5 ժամ, բայց միասնական որոշում կարծես թե չկա։ Ըստ հայ քաղաքագետների՝ Ռուսաստանն ու Եվրոպան այսօր փորձում են հնարավորը՝ խաղաղ լուծում գտնելու համար։ «Երկուսին էլ դա բերում է վնասներ։ Ռուսաստանը հայտնվել է սանկցիանների տակ։ Իսկ ԵՄ –ի վրա այդ սանկցիանները ազդում են»։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույն խնդրի կարգավորման ուղիները գտնելու համար մեկնել էր նաեւ Վաշինգթոն։ Օբաման հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրի դրույթները ու չի բացառել, որ կշարունակի զինել Ուկրաինայի արեւելքը։ «ԱՄՆ-ի խնդիրն է Ուկրաինայի միջոցով Ռուսաստանին պահել կռվի մեջ։ Տուրչինովը ժամանակին ասել է՝ հավանաբար ամերիկացիները ռուսների դեմ կկռվեն մինչեւ վերջին ուկրաինացուն կրակելը», համոզված է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ըստ Բոզոյանի՝ « 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, եւ Օբամայի վարկանիշը ցածր է։ Հիմա Օբաման ուզում է Ռուսաստանին ճնշելով իր վարկանիշը բարձրանել, քանի որ նա հայտարարում է, որ առանց զենքի ճնշում է ՌԴ-ին»։