Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական սահման. Տավուշ». հնարավո՞ր է ներդրումներ կատարել բարձր ռիսկայնության գոտում

Տնտեսություն
Tavush10-397x265

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրապարակել է իր անդրանիկ զեկույցը, որը կրում է «Հայկական սահման. Տավուշ» խորագիրը: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մասին տեղեկագիր-զեկույց պատրաստելու շարժառիթներից մեկը Հայաստանի կառավարության ընդունած երկու օրենքներն էին՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»: Շուրջ 50 էջանոց զեկույցում, որը գրվել է դաշտային աշխատանքների արդյունքում նաև, ներկայացվում է մարզի աշխարհագրական դիրքը և ռազմավարական նշանակությունը, ենթակառուցվածնքերն ու բիզնես հնարավորությունները, դժվարություններն ու մարտահրավերները, գյուղատնտեսության և արդյունաբերության գերակա ուղղությունները, ինչպես նաև՝ Տավուշի դիմաց գտնվող Ադրբեջանի երեք շրջանների՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի մասին տեղեկատվություն: Զեկույցում ներառվել են մի քանի քարտեզներ, կառավարության ընդունած երկու օրենքների տեքստերը ամբողջությամբ, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների անցյալի մասին ուշագրավ դրվագներ: Զեկույցը չի հավակնում պատասխանել բոլոր հարցերին, մասնավորապես՝ մեկնաբանել և պարզաբանել օրենքը: Այն նաև զուտ տնտեսական ուղղվածություն չունի: Զեկույցը առաջին հերթին ծանոթագրական է, տեղեկատվական և նկարագրական: Զեկույցը օգտակար կլինի այն գործարարների համար, ովքեր մտադրություն ունեն գործարարությամբ զբաղվել այդ համայնքներում կամ իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել այնտեղ: Այն կօգնի քաղաքացիներին՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի լավ պատկերացնել, թե ի՞նչ ասել է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, արդյոք հնարավոր է՞ ներդրումներ կատարել բարձր ռիսկայնության գոտում, ինչպիսի դժվարությունների և մարտահրավերների պետք է առերեսվել: Ամբողջությամբ՝ այստեղ