Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գզվռտոցի փոխարեն պետք է գանք համախմբման» (տեսանյութ)

Քաղաքականություն
navasardyan

«Իրար ծեծելու և գզվռտոցի փոխարեն երկրում պետք է գանք համախմբման Ցեղասպանության հարցի շուրջ»,-նշել է ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը: Թուրքիան ունի այնպիսի խամաճիկ պետություն, ինչպիսին Ադրբեջանն է, և սա մեզ պետք է զգուշավորության դրդի: Պարոն Նավասարդյանը մտավախություն ունի, որ այդ երկիրը կարող է օգտագործել իսլամական պետությունը նաև մեր դեմ: Նա նաեւ կարծում է, որ ցյուրիխյան արձանագրությունները պետք է ետ կանչել: «Վերջին 5 տարիներին Ցեղասպանության հարցում ձեռքբերումներ գրեթե չունենք, շատ քիչ երկրներ են ճանաչել այդ փաստը»,-շեշտել է ԱԳ նախկին փոխնախարարը: Նրա կարծիքով՝ Արտաքին գործերի նախարարության վրա մեծ բեռ է դրված այս խնդրի առումով և պետք է նայել, թե ինչի կհասնենք ի վերջո: