Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռը մեկնաբանում է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի հաշվեհամարի մասին լուրերը

Քաղաքականություն
gerrr

Մայր Աթոռ Ս . Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով, և որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ չկա նրանում , որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում : «Արմենպրես »- ի հարցմանն ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը «HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն . Ս . Օ . Տ . Տ . Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների: Տեղեկացնում ենք , որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը և հատվածաբար արդեն իսկ ներկայացված է կոնսորցիումի կայքում: Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա , և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը : Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան : Այս հաշվեհամարը , որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում , մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին »,- ասված է պարզաբանման մեջ : Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակման համաձայն ` Գարեգին Բ կաթողիկոսը բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից : « Ն . Ս . Օ . Տ . Տ . Գարեգին Բ Ներսես » անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007 թթ .: Հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը փետրվարի 8-ին հրապարակել է շվեյցարական բանկերում 1987-2006 թվականների դրությամբ դոլարային հաշիվներ ունեցող քաղաքացիների ցանկը: Ցուցակում ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացու անուն: Նրանք ընդհանուր առմամբ ունեն 23 բանկային հաշիվ, որոնցում կա 15.4 միլիոն դոլար: Այս ցուցանիշով Հայաստանը ցուցակի 146-րդ հորիզոնականում է: Հաշիվները բացվել են 1989-2006 թվականներին: Դոլարային հաշիվներ ունեցող ազգությամբ հայ 10 քաղաքացիների թվում նշվում է միայն Գարեգին Երկրորդի անունը (http://www.icij.org/project/swiss-leaks/explore-swiss-leaks-data): Մասնավորապես, նշվում է, որ նա 2000 թվականին հաշիվ է բացել HSBC բանկում եւ 2006-2007 թվականների դրությամբ հաշվի վրա ունեցել է 1.1 միլիոն ամերիկյան դոլար: