Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պարտք ենք Վահան Տերյանին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
teryan

Հայ գրականության «թախծոտ երգիչը» դարձավ 130 տարեկան: Մի խումբ մտավորականներ և դպրոցականներ այսօր Կոմիտասի անվան պանթեոնում՝ Վահան Տերյանի հուշաքարի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին։ Վահան Տերյանի տոհմի ներկայացուցիչ, Գանձայում Վահան Տերյանի թանգարանի աշխատակից Վարդ Ղազարյանը բանաստեղծի անմահության գաղտնիքը վաղուց է բացահայտել. « Անգնահատելի է Վահան Տերյանի արածը: Նա բոլորովին նոր լեզու ստեղծեց, լեզու, որով դեռ պետք է ստեղծագործեն հազարավոր սերունդներ: Թվում էր, թե «Մթնշաղի անուրջներ» հավաքածուից հետո Վահան Տերյանը այլևս չի կարող նոր բան գրել, բայց ոչ, լավագույն գործերը դեռ առջևում էին: Սևակը մի առիթով ասել է՝ մենք պարտք ենք Վահան Տերյանին»: