A
A
Քրեական գործեր՝ ԼՂՀ ազատամարտիկներին ծեծելու փաստի առիթով. armtimes.com
ԼՂՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Բերձորում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոերթի մասնակիցներին դիմավորելու եկած ազատամարտիկներ Մխիթար Ավետիսյանին եւ Քերոբ Ղազարյանին ծեծի ենթարկելու եւ վերջինիս ավտոմեքենաները վնասելու փաստի առթիվ: Այս մասին գրում է armtimes. com-ը։
ԼՂՀ ոստիկանությունը իր պաշտոնական կայքում հետեւյալ հաղորդագրությունն է տարածել. «ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից ) հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա-ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ-ին և 1966թ. ծնված Գ. Հ-ին ս.թ. հունվարի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու և Ք. Ղ-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ու Մ. Բ-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ:Կատարվում է նախաքննություն»:
ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանինց հետաքրքրվեցինք, թե ՀՀ քաղաքացիներին եւ նրանց ավտոմեքենաները վնասելու դեպքի առթիվ ինչու՞ քրեական գործ չի հարուցվել, Հարությունյանը պատասխանեց, որ դեռեւս ծառայողական քննություն է իրականացվում եւ արդյունքները լինելուն պես պարզ կլինի` կհարուցվի՞ քրեական գործ, թե՝ ոչ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում