Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու դեպքերի վերաբերյալ փակ լսումները հետաձգվել են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Gyumri-4-385x2651

Ոչ իշխանական ուժերի պահանջով    Գյումրիի դեպքերի հետ կապված փակ լսումները հետաձգվել են հաջորդ շաբաթ: Որոշ պատգամավորներ մեկնում են ԼՂՀ` քննարկելու Բերձորի դեպքերը: Այնումենայնիվ, ընդդիմադիրները շարունակում են կարեւորել Ավետիսյան ընտանիքի սպանդի վերաբերյալ փակ լսումները, քանի որ Գլխավոր դատախազի մասնակցությամբ բաց քննարկմանը չեն հնչել կոնկրետ պատասխաններ. Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի՝ փակ քննարկումը յուրահատուկ ֆորմատ է, որտեղ դու ցանկացած միտք, որ կարող ես լսել, կարող ես օգտագործել, բայց արդեն քո անունից. «Դու իրավունք չունես անելու հղում` ով է ասել, եւ դրանից հետո դա կարող է դառնալ որեւէ մի մարդու սեփական վերլուծության խնդիր»: Գյումրիի դեպքերով նոր զարգացումներ կան։ ՀՀ Գլխավոր դատախազը միջնորդել է ՌԴ գործընկերոջը` գործի վարույթը հանձնել հայկական կողմին։ Իսկ երեկ ձերբակալվել է Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 21-ամյա   Մնացական Ալեքսանյանը՝ Ավետիսյան ընտանիքի հուղարկավորությունից հետո տեղի ունեցած միջադեպի առիթով։ Դժգոհողներին Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հիշեցնում է   ոչ միայն իրավունքների, այլեւ պարտավորությունների մասին։ Պատգամավորը վստահեցնում է` իրավապահները մեկ առ մեկ գիտեն` ովքեր են սադրիչները, իսկ որոշ անուններ էլ ինքը գիտեր։ Ավելին՝ տեսանյութով