A
A
Հովիկ Աբրահամյանը Դմիտրի Մեդվեդեւի նստավայրում է (տեսանյութ)
Այս պահին ՌԴ վարչապետի Գորկիի նստավայրում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: