A
A
Մովսես գյուղում դիպուկահարի կրակոցից քաղաքացի է վիրավորվել
Մի քանի րոպե առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Ներկա պահին նա գտնվում է Բերդի հոսպիտալում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։