A
A
Խորհրդակցություն ԱԺ նախագահի մոտ
ԱԺ նախագահի մոտ այս պահին խորհրդակցություն է վարչապետի եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Նրանք քննարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններն ու դրանց ժամանակավոր կասեցման հարցը։ Հիշեցնենք, ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիաներից հետո կառավարությունը մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել է օրենքի կիրառումը, ըստ որի՝ բոլոր ապրանքների համար տնտեսվարողները պետք է ներկայացնեն հաշիվ-ապրանքագիր։