A
A
«Մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է» (տեսանյութ)
Մինչ կսկսվեր ԱԺ այս տարվա նիստը, ՀՀԿ պատգամավորներից հետաքրքրվեցինք ինչպես են վերաբերվում Բերձորում Նախախորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին: ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է, իսկ նորմալ քաղաքացիները կարող են գնալ: Կարեն Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով, թե լրագրողները խանգարում են իր աշխատանքին: Իսկ ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը դատապարտեց տեղի ունեցածը եւ նշեց, որ մեղավորները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության: