Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ ներկայացուցիչները միացան բողոքի ակցիային

Տնտեսություն
fAUKFFyMNJs

Քիչ առաջ ցուցարարներին մոտեցան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Բաբայանը։ Նրանք վստահեցրին հավաքվածներին, որ նրանց կողքին են լինելու, եւ ամեն ինչ անելու են, որպեսզի կառավարությունը կատարի իրենց պահանջը։ Միքայել Մելքումյանը խոստացավ, որ երկուշաբթի, երբ սկսվի քառօրյան, խոսելու է այդ մասին եւ հրավիրելու է նախարարությունների ներկայացուցիչներին՝ պարզաբանումներ ներկայացնելու եւ հարցին լուծում գտնելու համար։ Պատգամավորները վստահեցրին, որ Գագիկ Ծառուկյանը նրանց կօգնի ցանկացած հարցով, ինչին ի պատասխան ցուցարարները սկսեցին գոչել՝ «Բարգավաճ-Բարգավաճ»։ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ եթե հարցը խորհրդարանում լուծում չգտնի, ապա ոչ իշխանական ուժերը ավելի մեծ թափով այս խնդրին լուծում են տալու։ Ցուցարարներն էլ հայտարարեցին, որ երկուշաբթի հավաքվելու են ԱԺ-ի դիմաց։