Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորները չեն մեկնի ԵԽԽՎ

Քաղաքականություն
e2ece81129bb1dd10331ac442813abbe

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցելու հունվարի 26-30-ն անցկացվելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը նշեց, որ պատճառը խիստ անձնական է: Նստաշրջանին չեն մասնակցելու նաեւ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը` առողջական խնդիրների պատճառով, եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Արդյունքում ԵԽԽՎ կմեկնեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, իսկ ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը: ԵԽԽՎ մեկնողների հետ հանդիպել եւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: