Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է

Քաղաքականություն
10553496_756059021119506_7898302517072509757_n

Հայազգի բարերար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեւոն Հայրապետյանի անձնական բժիշկ, նյարդաբան Հենրի Բակունցը՝ հավելելով, որ նա երկու օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Բժիշկը հաջորդ շաբաթ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Լեւոն Հայրապետյանին տեսակցելու։ ՌԴ-ում Լեւոն Հայրապետյանին  մեղադրանք է առաջադրվել ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում), մեքենայություն հոդվածներով։ Բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Անցյալ տարվա հուլիսի 17-ից Լեւոն Հայրապետյանը գտնվում էր կալանքի տակ։ Լեւոն Հայրապետյանը երկու անգամ սրտի կաթված է տարել, տառապում է քաղցկեղով եւ շաքարային դիաբեդով։ Այս հիվանդությունները հաշվի առնելով՝ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ից Մոսկվայի Բասմանի դատարանը նրա խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինել էր տնային կալանքով։