Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Եղիազարյանը կոչ է անում չհավատալ «Ապահով Հայաստան» կարգախոսին (տեսանյութ)

Քաղաքականություն
Gtsrampfn3A

Թուրք-հայկական սահմանը պահելու հնարավորություն ունե՞նք արդյոք մենք. ըստ վերլուծաբան, նախկին Ազգային անվտանգության փոխնախարար  Գուրգեն Եղիազարյանի՝  մի կողմում Ադրբեջանն է, մյուսում՝ Ադրբեջանի քառակուսի. «Մեզ ռուսական ռազմաբազան պետք է օդ ու ջրի պես»։ Գ. Եղիազարյանը կոչ է անում չհավատալ «Ապահով Հայաստան» կարգախոսին. «Մեկը կա, որ ասում է՝ «Ապահով Հայաստան», չհավատաք»։ Անդրադառնալով Գյումրու հանցագործությանը՝ վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում. «Ամենաժողովրդավար երկիրը աշխարհի 60 երկրներում ունի ռազմաբազաներ, որտեղ բազմաթիվ հանցագործություններ են կատարվում, բայց, իհարկե, պետք է պահանջել կարգուկանոն»։ Ըստ վերլուծաբանի՝ սա լավագույն առիթն է՝ ոչ ասելու Մաքսային միությանը։ Մանրամասն՝ տեսանյութով